Ապարանում վերաբացվել է արվեստի դպրոցի վերանորոգված երաժշտական բաժինը. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Այսօր տեղի ունեցավ «Ապարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի երաժշտական բաժնի վերանորոգված մասնաշենքի վերաբացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալները, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքապատկան ՀՈԱԿ-ների տնօրեններ և աշխատակիցներ, նորաբաց դպրոցի աշխատակիցներ, ծնողներ և արվեստասերներ։
Համայնքային միջոցներով վերանորոգված Ապարանի արվեստի դպրոցը կարևոր դեր ունի համայնքի մշակութային կյանքի զարգացման, երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտման և նոր սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։