Քաղաքացիական պաշտպանության գործնական պարապմունքներ՝ Վերին Բազմաբերդում. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Քաղաքացիական պաշտպանության գործնական պարապմունքներ՝ Վերին Բազմաբերդում. Թալինի համայնքապետարան

Թալին համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի և համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ, Վերին Բազմաբերդ բնակավայրում անցկացվել են հերթական գործնական պարապմունքները։

«Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով պարապմունքների ընթացքում ներկայացվել են ազդարարման ազդանշանների նշանակությունը, դրանց դեպքում անհրաժեշտ գործողություններն ու պատսպարման կանոնները։

Գործնական պարապմունքների նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, ամրապնդել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և սահմանված անվտանգության կանոններով գործելու հմտությունները։

Թալինի համայնքապետարան