Միասնական ժամերգություն և աղոթք՝ հայրենիքի խաղաղության և Եկեղեցու անսասանության համար

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում կկատարվի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը:
Արագածոտնի թեմից նշում են․
«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Աստվածամոր բարեխոսությունը հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր սիրելի Սրբազան Հոր, հոգևոր հայրերի և ամենքի համար»: