Արագածոտնի մարզը COP17-ի Կանաչ գոտում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանման կարևորությունը

· Արագածոտն

Արագածոտնի մարզը COP17-ի Կանաչ գոտում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանման կարևորությունը

Արագածոտնի մարզը COP17-ում ներկայանում է Կանաչ գոտում`

«Պահպանված կենսաբազմազանություն՝ ապահով ապագա» կարգախոսով։

Հոկտեմբերի 19-30-ը անցկացվող ցուցահանդեսում Արագածոտնի մարզի տաղավարում հանդես են գալիս Աշտարակ, Ապարան և Թալին համայնքները՝ այցելուներին պատմելով մարզում իրականացվող կենսաբազմազանության կարևորությանն ու դրա պահպանմանն ուղղված միջոցառումների մասին։

Արագածոտնի համայնքները կներկայանան հետևյալ ժամանակացույցով`

Աշտարակ - հոկտեմբերի 19-22,

Ապարան - հոկտեմբերի 23-26,

Թալին- հոկտեմբերի 27-30:

Այս օրերին Աշտարակ համայնքը ներկայացրեց համայնքի բուսական

և կենդանական աշխարհի մասին պատմող բազմաթիվ տեղեկատվական նյութեր (գրքույկներ, պաստառներ,տեսահոլովակներ և այլն)։

Մեր կողմից տարատեսակ ինտերակտիվ խաղերի և ցուցադրությունների միջով խոսվում է կենսաբազմազանության պահպանման կարևորության և միջավայրի, կենսակերպի, բարեկեցության և ընդհանուր առմամբ ապագայի վրա դրա անմիջական ազդեցության մասին։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ