Դավթաշեն–Սասնաշեն 4,1 կմ երկարությամբ գազատարի կառուցումն ավարտական փուլում է.Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Դավթաշեն–Սասնաշեն 4,1 կմ երկարությամբ գազատարի կառուցումն ավարտական փուլում է.Թալինի համայնքապետարան

Պետություն–համայնք համագործակցությամբ կառուցվում է Դավթաշեն–Սասնաշեն գազատարը։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության և տեսչական մարմինների ներկայացուցիչները դիտարկել են Դավթաշեն–Սասնաշեն գազատարի կառուցման աշխատանքների ընթացքը։

162 միլիոն դրամ ներդրմամբ իրականացվող ծրագիրն ընդգրկում է 4135 մետր երկարությամբ գազատարի կառուցում։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն–համայնք համագործակցությամբ, և արդեն ավարտական փուլում են։

Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է բնակավայրերի գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։

Թալինի համայնքապետարան