Ողբերգական վթարից ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ. ArmLur.am

· Արագածոտն

Ողբերգական վթարից ամուսինների մահվան և տուժած 5 երեխաների դեպքով հարուցվեց քրեական գործ. ArmLur.am

ArmLur.am-ը տեղեկացավ, երեկ երեկոյան Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Քիչ առաջ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։