ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է եղել ամուսինների մահվան և 5 տուժած երեխաների վթարի դեպքի վայրում

· Արագածոտն

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ իրավիճակ է եղել ամուսինների մահվան և 5 տուժած երեխաների վթարի դեպքի վայրում

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին երեկոյան, Երևան–Աշտարակ ճանապարհին վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ներկայացնում ենք բացառիկ տեսանյութ՝ ինչ իրավիճակ է եղել ամուսինների մահվան և 5 տուժած երեխաների վթարի դեպքի վայրում։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի «Սինոիդրո» ընկերության անվտանգության ղեկավար Աշոտ Ռևազյանը, «Ալմի» ընկերության տնօրեն Ահարոն Հարոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի ծառայողներ Կարապետ Բաղրամյանը և Արմենակ Խափանցյանը, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացածները ամուսիններ են 37-ամյա Մխիթար Նազարյանը և 36-ամյա Իզաբելլա Վարդանյանը։ Վթարի հետևանքով տուժած հինգ անչափահաս երեխաները նրանց զավակներն են։

Քիչ առաջ ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․