ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարպիի կրակnցներն ու սպանnւթյունը քրեական «կլան»-ի հետ կապ ունեն. զինված մարդ են ուղարկել տան վրա. Armlur.am

· Արագածոտն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարպիի կրակnցներն ու սպանnւթյունը քրեական «կլան»-ի հետ կապ ունեն. զինված մարդ են ուղարկել տան վրա. Armlur.am

Փարպի գյուղում uպանության հետքերը շատ ավելի խորն են․ ինչ է նախորդել արյnւնալի միջադեպին։

ArmLur.am-ին օրեր առաջ Փարպիում տեղի ունեցած սպանության գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես՝ սպանության հետքերը շատ ավելի խորն են։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական աշխարհի հետ կապ ունեցող երկու կողմերի միջև գումարի հետ կապված հարցերի շուրջ վեճ է ծագել, որը վերածվել է թեժ վիճաբանության, հայհոյանքների ու թշնամանքի։ Արդյունքում` կողմերից մեկը մյուսի տան ուղղությամբ մարդ է ուղարկել՝ տան դուռը բացելու և հարձակում իրականացնելու նպատակով։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այդ տան ուղղությամբ ուղարկված անձը Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանն է եղել, որը, ըստ ծրագրի, պետք է դուռը բացեր և հարձակում իրականացներ։ Սակայն տանտերերը, տեղեկանալով սպասվող զարգացումների մասին, հակահարձակման են անցել, ինչի արդյունքում կրակոցներ են հնչել, և սպանվել է Ծերուն Հարությունյանը։

Այլ կերպ ասած՝ միջադեպի կողմերը, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ կապեր ունեն քրեական աշխարհի հետ։

Ով ում է զանգահարել, ինչ արտահայտություններ են հնչել, ինչպես են զարգացել իրադարձությունները․ անուններն ու առավել մանրամասները՝ առաջիկայում։

Հիշեցնենք, որ Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունից հայտնել են, որ պարզվել է՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդուն հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա բնակիչը։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։

Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածը Արմավիրի մարզի բնակիչ Ծերուն Հարությունյանն է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․