Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

· Արագածոտն

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 53-ամյա վարորդը «Mercedes»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 09։40-ի սահմաններում Երևան-Գյումրի M1 ավտոճանապարհի 35 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 53-ամյա Շավարշ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։