Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա
Երևան–Աշտարակ ճանապարհին ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող երեխաներից 2-ը շարունակում են անգիտակից վիճակում լինել։
«7 և 10 տարեկան աղջիկները շարունակում են վերակենդանացման բաժանմունքում գտնվել, դեռ նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր ու շարունակում են անգիտակից լինել։ 13–ամյա աղջկա մոտ էլ նկատվում է դրական դինամիկա, մի քանի օր առաջ վիճակը ծանր էր, այսօր արդեն կարող ենք ասել, որ գնահատվում է միջին ծանրության»,– ասել է Սարգսյանը։
Երեխաներից ամենափոքրը 11 ամսական աղջնակը, գտնվում է «Ուիգմոր» ԲԿ–ում, որտեղից սակայն որևէ տեղեկություն չտրամադրեցին փոքրիկի առողջական վիճակի մասին հղում անելով բժշկական գաղտնիքին։
Հիշեցնենք, հոկտեմբերի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին․ կա 2 զոհ, իսկ 5 տուժածներ, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոց, ավելի վաղ հայտնի դարձավ, որ երեխաներից մեկը մահացել է։