Թալինի համայնքային մշակութային կենտրոնի հաշվետու համերգը միավորել է համայնքի ստեղծագործական խմբերին. Թալինի համայնքապետարան
«Մշակութային կտավ»․ տաղանդների, երաժշտության ու պարի գույները՝ մեկ բեմում։
Այսօր Թալինի համայնքային մշակութային կենտրոնի բեմը միավորել էր համայնքի բնակավայրերում գործող խմբերին և անհատ կատարողներին՝ ստեղծելով երաժշտության, պարի և գեղեցիկ կատարումների մի ամբողջական մշակութային պատկեր։
Յուրաքանչյուր ելույթ իր գույնն ու երանգը հաղորդեց այդ պատկերին՝ բացահայտելով մասնակիցների տաղանդը, ստեղծագործական ներուժն ու արվեստի հանդեպ սերը։ Երգն ու պարը, ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի ծափողջույնները «Թալինի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվետու համերգը վերածեցին մշակութային վառ իրադարձության։
Միջոցառմանը ներկա էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ համայնքապետարանի ներկայացուցիչների և բնակիչների հետ։