Արագածոտնի մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

· Արագածոտն

Արագածոտնի մարզում ներդրումային ծրագրերի իրականացման հարցեր են քննարկվել. ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ

Արագածոտնի մարզպետն ընդունեց «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին։

️ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը, մարզպետի աշխատակազմ-հիմնադրամ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացների առավել արդյունավետ և համակարգված կազմակերպման հնարավորությունները։

Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ներդրողների առջև ծառացած ընթացակարգային ժամանակատար գործընթացների նվազեցման, ներդրողներին անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն ցուցաբերելու հարցերին։

️ Կարևորելով մարզպետի աշխատակազմի և հիմնադրամի միջև արդյունավետ համագործակցությունը՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանն ընդգծեց դրա նշանակությունը մարզի ներդրումային գրավչության բարձրացման, տնտեսական ներուժի իրացման և նոր զարգացման հնարավորությունների գործում։

ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմ