Թալին համայնքում արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Թալին համայնքում արդիականացվում է արտաքին լուսավորության ցանցը. Թալինի համայնքապետարան

Նոր լուսավորություն՝ Պարտիզակից մինչև Նոր Արթիկ.

Թալին համայնքում շարունակվում են արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման և արդիականացման աշխատանքները։

Պարտիզակ և Զարինջա բնակավայրերում կառուցվել են լուսավորության նոր գծեր, իսկ Սուսեր, Ցամաքասար, Հացաշեն և Նոր Արթիկ բնակավայրերում իրականացվել է լուսադիոդային (LED) լամպերի փոխարինում։

Աշխատանքների նպատակն է բարելավել բնակավայրերի լուսավորվածությունը, բարձրացնել էներգաարդյունավետությունը և ստեղծել ավելի հարմարավետ ու անվտանգ միջավայր բնակիչների համար։

Թալինի համայնքապետարան