Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

· Աշտարակ

Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Սարգիս Գևորգյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ, Ղափանցյան 32 հասցեում գործող գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները վերացվել են։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է: