Մեծաձորի ՏԻՄ ընտրությունները. Ով է դառնալու Մեծաձորի համայնքապետ. Armlur.am

· Արագածոտն

Մեծաձորի ՏԻՄ ընտրությունները. Ով է դառնալու Մեծաձորի համայնքապետ. Armlur.am

Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղը եզդիաբնակ գյուղ է: Այնտեղ նույնպես նոյեմբերի 29-ի ընտրությունները տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով։ Կոնկրետ թեկնածուներ չկան:

Այս պահին Մեծաձոր համայնքը ղեկավարում է 2021 թվականի դեկտեմբերին ընտրված անկուսակցական Մրազ Միրոյանը։

Միրոյանը ծնվել է 1972 թվականին Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում։ 2018-ից 2021 թվականներին եղել է Մեծաձոր համայնքի ավագանու անդամ, իսկ 2021 թվականի դեկտեմբերին ընտրվել Մեծաձոր համայնքի ղեկավար։

ArmLur.am-ը հրապարակել էր Մրազ Միրոյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրի հետազոտությունները: 2025 թվականի ընթացքում Մեծաձորի համայնքապետը ձեռք էր բերել 2.2 մլն դրամ արժեքով Hyundai ավտոմեքենա, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել էր 3 մլն 901 հազար 949 դրամ։ Բանկային հաշիվների մնացորդների, ավանդների, արժեթղթերի, ներդրումների, էլեկտրոնային հաշիվների կամ կրիպտոարժույթի վերաբերյալ հայտարարագրում տվյալներ չկային։

Վիկտորյա Բուդաղյան