Թալին համայնքի երիտասարդները՝ կրթական և մարզական նոր հաղթանակներով. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը հայտնում է, որ Թալին համայնքի Մաստարա բնակավայրի աշակերտներ Դենիս Դանիելյանը, Անյուտա Աթոյանը և Լիա Ջիգկաևան մասնակցել են «Կորիզ 2025» կրթական ծրագրի շրջանակում անցկացված «Koreez 2025» համադպրոցական առարկայական մրցույթին և գրանցել բարձր արդյունքներ՝ զբաղեցնելով մրցանակային հորիզոնականներ։
. Դենիս Դանիելյան — 1-ին տեղ և հատուկ մրցանակ
. Անյուտա Աթոյան — 2-րդ տեղ
. Լիա Ջիգկաևա — 3-րդ տեղ
Այսօր նրանց հյուրընկալել էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ով շնորհավորեց աշակերտներին՝ կարևորելով կրթության, գիտելիքի և նպատակասլաց աշխատանքի դերը երիտասարդների հաջողությունների ճանապարհին։ Համայնքի ղեկավարը նրանց պարգևատրեց Թալինի համայնքապետարանի պատվոգրերով՝ մաղթելով նորանոր հաղթանակներ և ձեռքբերումներ։
Պատվոգրով պարգևատրվեց նաև Նորվարդ Թորոսյանը, ով Երևանում անցկացված «Կիոկուշին» կարատեի World Cup 2026 մրցաշարում զբաղեցրել է պատվավոր առաջին հորիզոնականը՝ արժանանալով բարձր գնահատանքի և համայնքի ղեկավարի շնորհավորանքներին։