Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի մարզում հոկտեմբերի 30/31-ին
Հոկտեմբերի 30-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի
գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։