Արագածոտնի մարզում ոստիկանները ապօրինի պահվող հրազեն են հայտնաբերել
Տանը հրազեն ապօրինի պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները։
Հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ագարակ գյուղի 54-ամյա բնակիչը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները 54-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան։
Նախաձեռնվել է
քրեական վարույթ։