Արևուտում եզդի կանայք քննարկել են համայնքային կյանքում իրենց մասնակցության կարևորությունը. Արևուտի համայնքապետարան
<<Փոքր քայլերի կամուրջ»՝ հանուն կանանց ձայնի և համայնքային փոփոխությունների
Հոկտեմբերի 26-ին Արևուտ համայնքում «Համայնքային ձայներից դեպի ազգային քաղաքականություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Փոքր քայլերի կամուրջ» խորագրով հանդիպումը՝ Արևուտի եզդի կանանց մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում կանայք քննարկեցին համայնքային կյանքին առնչվող խնդիրները, կիսվեցին իրենց մտքերով ու փորձով և կարևորեցին իրենց մասնակցությունը համայնքի զարգացմանն ու որոշումների կայացմանը։
Յուրաքանչյուր ձայն կարևոր է, իսկ յուրաքանչյուր փոքր քայլ կարող է սկիզբ դառնալ մեծ փոփոխությունների։ Համայնքի հզորացումը սկսվում է մարդկանց ներգրավվածությունից, փոխադարձ աջակցությունից և համատեղ նախաձեռնություններից։
Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։