Քուչակի մանկապարտեզի վերանորոգումն ավարտական փուլում է. Ապարանի համայնքապետարան

· Արագածոտն

Քուչակի մանկապարտեզի վերանորոգումն ավարտական փուլում է. Ապարանի համայնքապետարան

Ապարան համայնքի Քուչակ վարչական տարածքի մանկապարտեզում այս պահին իրականացվում են վերանորոգման վերջին աշխատանքները:

Շատ շուտով բացվող մանկապարտեզը համալրվում է նոր գույքով և անհրաժեշտ տեխնիկայով: Ընդունվում և ստուգվում են մատակարարվող գույքն ու տեխնիկան՝ մանկապարտեզի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու նպատակով։

Վերանորոգված մասնաշենքը երեխաներին հնարավորություն կտա իրենց նախադպրոցական կրթությունն ստանալ առավել հարմարավետ, բարեկարգ և ժամանակակից միջավայրում։ Կարևորելով փոքրիկների կրթության ու զարգացման համար պատշաճ պայմանների ստեղծումը՝ նախատեսվում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կկարողանան սովորել, խաղալ, հաղորդակցվել և զարգացնել իրենց կարողությունները։

Ապարան համայնքում շարունակվում են բնակիչների կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքները:

Ապարանի համայնքապետարան