Բացահայտիր Արագածոտնը - Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
Ներքին Բազմաբերդ գյուղը (Արագածոտնի մարզ) ունի մի շարք պատմական և մշակութային հուշարձաններ, որոնցից մեկը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված գյուղացիների հիշատակին և տեղադրվել է 1985 թվականին: Ճարտարապետական և քանդակագործական այս համալիրի քանդակագործն է Խ. Մելքոնյանը: Հուշարձանն իրենից ներկայացնում է բարդ ու հոյակերտ կառուցվածք՝ բաղկացած կենտրոնական բարձրակարգ հուշասյունից, ստորին հատվածում տեղադրված քանդակից և երկկողմանի թևերից, որոնց վրա հիշատակի սալիկներ են, ինչպես նաև վեր խոյացող արծվի արձաններ:
Տեղակայումը՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, գյուղ Ներքին Բազմաբերդ
Կոորդինատները՝ 40°20'43"N 44°03'20"E