Բացահայտիր Արագածոտնը-Արտին լեռ

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Արտին լեռ

Արտին (Արտենի) լեռը մեկուսի հանգած հրաբխային լեռնազանգված է, որը գտնվում է Արագածի հարավարևմտյան ստորոտին: Հրաբխային այս համակարգն ունի ընդհանուր հիմք, որի տրամագիծը կազմում է մոտ 10 կմ, և բաղկացած է երկու հիմնական գագաթներից՝ Մեծ Արտին (ծովի մակարդակից 2047 մ բարձրություն, հարաբերական բարձրությունը՝ 860 մ) և Փոքր Արտին (1753 մ): Լեռնազանգվածը կազմված է նեոգենի լիպարիտային լավաներից ու դրանց տարատեսակներից: Արտենիից սկիզբ են առնում լավային հոսքեր, որոնցից ամենահզորը վանակատով ու պեռլիտային շեղջաքարով Արագածի պեռլիտի հանքավայրն է: Լեռան լանդշաֆտը լեռնատափաստանային է:

​Արտին լեռնազանգվածն ունի նաև պատմամշակութային ու հնագիտական հսկայական նշանակություն: Լեռան վրա հայտնաբերվել են հին քարի դարի կայանների մնացորդներ: Հատկապես նշանավոր է «Սատանի դար» բլուրը, որտեղ հայտնաբերված վանակատից պատրաստված հատիչները, քերիչները, շեղբերն ու այլ գործիքները բնորոշ են մինչշելյան, շելյան և աշելյան ժամանակաշրջաններին: Բացի այդ, տարածքից գտնվել են նաև միջին և նոր քարեդարյան բազմաթիվ գործիքներ:

​Տեղակայում՝ Հայաստան, Արագածոտնի մարզ

Կոորդինատներ՝ 40°22′33″N 43°47′06″E

Լուսանկարը `Արի Թալին ֆեյսբուքյան էջից