ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

· Արագածոտն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը։

Առողջապահության նախարարությունը ավելի ուշ հայտնել էր՝ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

Մանրամասները՝  տեսանյութում․