Ուշիի մոտ տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ի վիճակը կայուն ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության

· Արագածոտն

Ուշիի մոտ տեղի ունեցած վթարից տուժածներից 2-ի վիճակը կայուն ծանր է, 1-ինը՝ միջին ծանրության

Առողջապահության նախարարությունից 24News-ին հայտնում են, որ Ուշիի մոտակայքում վթարի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիներից երկուսի վիճակը կայուն ծանր է, նրանք գիտակցության են, մյուս տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նշենք, որ վիրավորները չափահաս քաղաքացիներ են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ: