Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում

· Արագածոտն

Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է. բժիշկը մանրամասներ է հայտնում

Երևան–Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, ողբերգական ավտովթարից տուժած 3 քաղաքացիներն էլ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը, գրում է Սպուտնիկ Արմենիան։

Բժիշկը տեղեկացրեց, որ տուժածներից մեկը բեռնատարի վարորդն է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
«Նրա մոտ գանգի և դիմային ոսկրերի կոտրվածք կա, կրծքավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, պնևմոթորաքս, և վիճակի ծանրությունը նաև կապված է հենց թոքերի հետ։ Նա դեռ կմնա ռեանիմացիոն բաժանմունքում»,–ասաց Կուրղինյանը։

Բժիշկը տեղեկացրեց, որ մյուս երկու տուժածներն էլ են այս պահին գտնվում վերակենդանացման բաժանմունքում։ Մեկի մոտ ձախ ազդոսկրի կոտրվածք է, նա երեկ վիրահատվել է, ու վիճակն ավելի բարվոք է։