Նոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվի

· Արագածոտն

Նոյեմբերի 6-ին Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվի

Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը նոյեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, կկատարվի Մելիքգյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Թեմից հրավիրում են հավատացյալներին մասնակցելու միասնական աղոթքին՝ հայցելու Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, Սրբազան Հոր, հոգևոր հայրերի և բոլորի համար։

Ժամերգությունը կկատարվի Արագածոտնի մարզի Մելիքգյուղում։