Հանրապետության մեծ մասում ձյուն է սպասվում, լեռնային մարզերում՝ բուք և մերկասառույց
Նոյեմբերի 5-8-ը և 9-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ զգալի։ Նոյեմբերի 6-ի երեկոյան ժամերից, 7-ին և 8-ի ցերեկը Շիրակում՝ 1600 մ, Լոռի-Տավուշում՝ 800 մ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ 1800 մ, Գեղարքունիքում՝ 2000 մ, Վայոց ձորում և Սյունիքում՝ 1800 մ և ավելի բարձրություններում սպասվում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Նոյեմբերի 8-ի երեկոյան և լույս 9-ի գիշերն արդեն հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։
Նոյեմբերի 8-ի ուշ երեկոյան և 9-ի գիշերը ձյուն է սպասվում նաև Երևանի բարձրադիր գոտում։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։