Բացահայտիր Արագածոտնը-Ոսկեթաս

· Արագածոտն

Բացահայտիր Արագածոտնը-Ոսկեթաս

Ոսկեթասը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերից է, որը տեղակայված է Արագածի հարավարևմտյան լանջին: Մարզկենտրոնից գտնվում է 57 կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևմուտքում: Համայնքի կարգավիճակով մտնում է Թալին համայնքի մեջ, իսկ զբաղեցրած տարածքը կազմում է 10.82 քառակուսի կիլոմետր:

​Գյուղն աչքի է ընկնում իր լեռնային հանգիստ ու գեղատեսիլ միջավայրով և հյուրընկալությամբ։ Տեղի բնակիչներն աչքի են ընկնում աշխատասիրությամբ, հյուրասիրությամբ և հողին ու ավանդույթներին նվիրվածությամբ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ՝ շարունակելով տեղական կյանքի դարավոր ավանդույթները։

​Տեղակայումը՝ Հայաստան, Արագածոտնի մարզ, Թալին համայնք, Ոսկեթաս գյուղ

Կոորդինատներ՝ 40°27'0"N 43°57'0"E 

Լուսանկարը `Ագնեսա Սահակյանի