Թալինի համայնքապետարանում ներկայացվել է Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիրը. Թալինի համայնքապետարան

· Թալին

Թալինի համայնքապետարանում ներկայացվել է Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիրը. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանում ներկայացվել է Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիրը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը և վարչության փորձագետ Գառնիկ Պետրոսյանը Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներին և Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի ներկայացուցիչներին ներկայացրել են Բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագիրը։

Ծրագրի նպատակն է ընդլայնել հացահատիկային, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունները, բարձրացնել դրանց մշակության արդյունավետությունը, ավելացնել գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալները:

Ծրագիրը կիրականացվի 2026-2027 թվականներին՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը։

Ինչպե՞ս դիմել ծրագրին

Շահառուները ծրագրին մասնակցելու համար կարող են մինչև ցանքի իրականացումը թղթային տարբերակով դիմել իրենց բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրեր կամ Թալինի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին։

Բացառություն է կազմում 2026 թվականի աշնանացան ցորենի ցանքը, որի դեպքում դիմումները կարող են ներկայացվել նաև ցանքից հետո՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։

Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժին։

Թալինի համայնքապետարան