Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. Iravaban. net
Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը գործում է նոր ձևաչափով։ Կենսաչափական նոր ծառայությունները մատուցվում են մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։
Iravaban.net-ը ներկայացնում է սպասարկման նոր գրասենյակների հասցեները։ Դրանք 14-ն են՝
Երևան
• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3
• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
Արարատի մարզ
• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
Վայոց ձորի մարզ
• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
Սյունիքի մարզ
• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
Արմավիրի մարզ
• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
Արագածոտնի մարզ
• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
Կոտայքի մարզ
• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62
• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
Շիրակի մարզ
• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
Լոռու մարզ
• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
Տավուշի մարզ
• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
Գեղարքունիքի մարզ
• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)
• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12
Ըստ ՆԳՆ տվյալների, 2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․
Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,
Արմավիրի մարզում՝ Արմավիրում,
Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,
Շիրակի մարզում՝ Արթիկում,
Արարատի մարզում՝ Արարատում։
Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։