Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զnhվել են բանшկnւմ ձեր հռչակած խաղաղության օրոք. հարց՝ Փաշինյանին

· Հայաստան

Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զnhվել են բանшկnւմ ձեր հռչակած խաղաղության օրոք. հարց՝ Փաշինյանին

«Ձեր հռչակած խաղաղության օրոք Հայաստանի Զինված ուժերում 15 զինծառայող է զոհվել, պետությունը փաստացի չի կարողանում ապահովել այս մարդկանց կյանքի իրավունքը։ 

Կարո՞ղ եք դուք՝ որպես այդ պետության ղեկավար, պետության անունից ներողություն խնդրել այզ զինծառայողների հարազատներից, որոնց զավակները զոհվել են բանակում ձեր հռչակած խաղաղության օրոք»,- Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկմանը երիտասարդներից մեկն այս հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ 

Փաշինյանն ասաց. «Այո, կարող եմ ներողություն խնդրել, և խնդրում եմ, խնդրել եմ։ Իրականում, այո, կան դեպքեր, նաև հրապարակային երևացող պաշտոնանկություններ են եղել կապված այդ խնդրի հետ։ Եթե անկեղծ ասեմ, այդ պաշտոնանկությունները եղել են ավելի շատ քաղաքական մակարդակի։ Իսկ թե տեղում՝ գետնի վրա, որ պաշտոնյան իր որ պարտականությունը չի կատարել, պարզաբանվում է քրեական գործի շրջանակներում։ 

Ամեն դեպքում, համոզված եմ, տրվում է  կոկրետ գնահատական։ Ընդունում եմ ձեր բարձրացրած հարցն ու ձեր շեշտադրումները»։