Բացահայտիր Արագածոտնը - Սբ. Ամենափրկիչ եկեղեցի (Արտաշավան)
Սբ. Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի հյուսիսարևելյան մասում, Արջուտ գետակի կիրճում: Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին: Այն արտաքինից խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է, մուտքը՝ արևմուտքից: Ներսից խաչաթևերը հպվում են միմյանց ուղղանկյուն որմնասյուներով:
Հուշարձանը մեզ է հասել կիսակործան վիճակում: Արևմտյան ու հարավային խաչաթևերից գրեթե ոչինչ չէր պահպանվել: Ավերված էին նաև թմբուկի հարավային և հարավարևմտյան նիստերը, գմբեթի մեկ երրորդը: Այն վերականգնվել է 1985-87 թթ. ընթացքում (նախագծի հեղինակ՝ Ա. Մանասյան):
Ամենափրկիչը վնասվել է ինչպես օտար ասպատակիչներից, այնպես էլ 1679, 1827, 1840 և 1918 թթ. երկրաշարժերից:
Եկեղեցու շրջակայքում գերեզմանոց է, որի հին մասը թվագրվում է 7-14-րդ դարերով:
Տեղակայում՝ ՀՀ, Արագածոտնի մարզ, Արտաշավան գյուղ
Կոորդինատներ՝ 40.3888° N, 44.3853° E