Աշնակի դպրոցում անցկացվել է «Օդային տագնապ» թեմայով դասընթաց. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Աշնակի դպրոցում անցկացվել է «Օդային տագնապ» թեմայով դասընթաց. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Աշնակի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Օդային տագնապ» թեմայով դասընթաց։

Դասընթացը վարել են Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության առաջատար մասնագետ Գարիկ Մխիթարյանը և Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են օդային տագնապի դեպքում ճիշտ վարքագծի կանոնները, անվտանգության միջոցառումները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և կազմակերպված գործելու կարևորությունը։