Ապօրինի զենքերի նոր բացահայտումներ

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու հերթական դեպքն է գրանցվել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ հատվածում գտնվող սպասասրահի մոտ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են երկու հրացան, 5,66 մմ տրամաչափի ատրճանակ՝ պահեստատուփով, սվին-դանակ, ինքնաձիգի 102 փամփուշտ։
ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է , որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է:
Ոստիկանությունը հորդորում է հետևել կամավոր հանձնողների օրինակին՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: