Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին, ապա գովազդային երկաթե վահանակներին և կոտրել դրանք

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 50 կմ հատվածում, Արտաշավան գյուղի խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 61-ամյա Գրիգոր Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 22-ամյա Տիգրան Հ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա գովազդային երկաթե վահանակներին և կոտրել դրանք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։