Ռոման Սահրադյանի նոր ռեկորդը՝ Թալինում․ 25 պտույտ շարժվող բեռնատարների միջև. Թալինի համայնքապետարան

· Թալին

Ռոման Սահրադյանի նոր ռեկորդը՝ Թալինում․ 25 պտույտ շարժվող բեռնատարների միջև. Թալինի համայնքապետարան

Թալինի համայնքապետարանը տեղեկացնում են.

«Հայ-Էմ» բարեգործական միության «Հայ-Էմ» Դյուցազնատան հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, Գինեսի իննակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը Թալին համայնքում իրականություն դարձրեց իր հեղինակային ռեկորդը։

37-ամյա Ռոման Սահրադյանը 5 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարների միջև տեղակայված պտտաձողի վրա անընդմեջ կատարեց «Մեծ պտույտ ետ» վարժությունը՝ 25 անգամ՝ գերազանցելով Գինեսի հանձնաժողովի կողմից սահմանված 20 ցուցանիշը։

Թալին համայնքի «Հայ-Էմ» Դյուցազնատան տնօրեն-մարզիչ Ռոման Սահրադյանը իր խորհրդանշական թվով հեղինակային ռեկորդը նվիրեց «Հայ-Էմ» հիմնադրամի 25-ամյակին։