Թալինի պատմամշակութային ժառանգությունը՝ քաղաքի փողոցներում. Թալինի համայնքապետարան
· Թալին

Թալինի համայնքապետարանը հայտնում է, որ Թալին քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրվել են համայնքի պատմամշակութային կոթողներն ու տեսարժան վայրերը ներկայացնող պաստառներ։
Նախաձեռնության նպատակն է հանրությանը ներկայացնել համայնքի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, բարձրացնել բնակիչների և այցելուների իրազեկվածությունը, ինչպես նաև նպաստել համայնքի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Պաստառներում ներկայացված են Թալին համայնքի տարբեր բնակավայրերում գտնվող պատմական և մշակութային արժեք ներկայացնող կոթողներ, որոնք համայնքի ինքնության ու պատմության կարևոր մասն են կազմում։
