Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

· Արագածոտն

Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը «Տրանս Գազ» ՍՊԸ-ի կողմից հեղուկ գազի վաճառքի ընթացքում չափագիտական կանոնների խախտման դեպք հայտնաբերել է, ինչի արդյունքում կասեցվել է կայանի գործունեությունը։

Սահմանված ժամկետում պետք է վերացվի խախտումը, իսկ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության։


ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1/1 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Տրանս գազ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։


ՇՎՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Տրանս գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։


Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։