Ո՞վ է մшհшցողը. մանրամասներ այսօրվա nղբերգական վթարից

Այսօր վաղ առավոտյան ոստիկանական ավտոբուսի մասնակցությամբ ողբերգական վթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 12 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ Mediahub-ի`մահացողը ոստիկանական ավտոբուսին բախված մեքենայի վարորդն է:
Իսկ 12 ոստիկանները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ծանր վնասվածքներ չեն ստացել:
Նրանցից առնվազն 6-ը ոչ մի վնասվածք չի ստացել: «Մի մասի դեպքում ինքնազգացողությունն է վատացել, մյուսները վնասվածքներ ունեն, բայց ոչ ծանր: Այս պահին բուժօգնություն են ստանում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։