Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արագածոտնի մարզում

· Արագածոտն

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արագածոտնի մարզում

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնման հերթական դեպքն է գրանցվել Արագածոտնի մարզում։

Միաժամանակ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։

Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Վերին Երզնկա- Ծաղկավանք ճանապարհին։ Քրեական ոստիկանները քաղաքացու նշած հատվածում՝ ջրատարի մեջ, հայտնաբերել են դիպուկահար հրազեն, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, տարբեր տրամաչափի 51 փամփուշտ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքները շարունակվում են։