ԲԸՏՄ-ն կասեցրել է կաթսայատան շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի ջերմոցներից մեկում արձանագրել են մի շարք խախտումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։
Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում «Նարինե Օնիկի Մանուկյան» Ա/Ձ-ն ջերմոցային տնտեսության գործունեությունն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշումով կաթսայատան գործունեությունը կասեցվել է։