Բացահայտիր Արագածոտնը-Ումրոյ լիճ

Ումրոյ լիճը գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագած լեռնազանգվածի արևելյան լանջին, ծովի մակերևույթից 3050 մետր բարձրության վրա:
Այս չքնաղ բնական լիճը տեղակայված է Ծաղկաշեն գյուղից մոտ 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք և Ապարան քաղաքից 10 կիլոմետր դեպի հարավ:
Այն զբաղեցնում է 20 հեկտար մակերես և համարվում է Արագածի ամենամեծ լիճը:
Ումրոյ լիճը ներառված է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, որտեղ ընդգրկվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված կառավարության հատուկ որոշման համաձայն:
Լինելով Արագածի բազմաթիվ բարձրալեռնային լճերից մեկը՝ այն ունի խիստ կլիմայական պայմաններ, ինչի պատճառով տարվա մեծ մասը լճափնյա տարածքը ծածկված է ձնով:
Չնայած իր բարդ և բարձրադիր դիրքին՝ Ումրոյ լիճ կարելի է հասնել ինչպես ոտքով՝ քայլարշավի միջոցով, այնպես էլ ամենագնաց մեքենաներով:
Բացի այդ, այս վայրը հրաշալի հանգրվան է ակտիվ տուրիզմի սիրահարների համար, քանի որ Ումրոյ լճից քայլարշավով հնարավոր է հեշտությամբ հասնել մեկ այլ գեղատեսիլ վայր՝ Լեսինգի լիճ:
Կոորդինատներ. 40°31′13″N 44°15′44″E
Լուսանկարը `Armgeo. am-ի