Արագածավանում անցկացվել են հրդեհաշիջման ուսումնական գործնական դասընթացներ. Թալինի համայնքապետարան

· Արագածոտն

Արագածավանում անցկացվել են հրդեհաշիջման ուսումնական գործնական դասընթացներ. Թալինի համայնքապետարան

Արագածավանի հրշեջ-փրկարարական կամավորական ջոկատը, համագործակցելով Հայկական կարմիր խաչի ֆրանսիական գործընկերների հետ, իրականացրել է հրդեհաշիջման ուսումնական գործնական դասընթացներ։

Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից։

Դասընթացների ընթացքում մասնակիցները ծանոթացել են հրդեհների կանխարգելման, արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և հրդեհաշիջման արդյունավետ մեթոդներին։

Գործնական պարապմունքների միջոցով ամրապնդվել են մասնակիցների հմտություններն ու պատրաստվածությունը՝ համայնքում հնարավոր արտակարգ իրավիճակներին առավել կազմակերպված արձագանքելու համար։