Աշնակի «Սասուն» պարային համույթը նշեց հիմնադրման 100-ամյակը. Թալինի համայնքապետարան

Աշնակում մեծ շուքով նշվեց Աշնակի «Սասուն»պարային համույթի հիմնադրման 100-ամյակը։
Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից ։
Տոնական միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, ոլորտային պատասխանատուներ, հյուրեր և բազմաթիվ բնակիչներ։
Հոբելյանական այս գեղեցիկ միջոցառումը համախմբել էր տարբեր սերունդների՝ մեկ հարկի տակ արժևորելու հայկական ազգային պարը, մշակույթն ու ավանդույթները։
Միջոցառման ընթացքում հնչեցին ազգային երգեր ու ներկայացվեցին հայկական պարարվեստի լավագույն կատարումները՝ ստեղծելով իսկական տոնական մթնոլորտ։
Աշնակի «Սասուն» պարային համույթը մեկ դար շարունակ պահպանել և սերունդներին է փոխանցել հայկական մշակութային արժեքները՝ դառնալով Աշնակի և Թալին համայնքի մշակութային կյանքի կարևոր խորհրդանիշներից մեկը։