Բացահայտիր Արագածոտնը-Քամանչայի թանգարանը Աշտարակում

· Աշտարակ

Բացահայտիր Արագածոտնը-Քամանչայի թանգարանը Աշտարակում

Աշխարհում իր տեսակի մեջ եզակի և անկրկնելի Քամանչայի թանգարանն հայկական ավանդական մշակույթի, արհեստի և խոհանոցի իսկական սինթեզ է, որն իր հյուրընկալ դռներն է բացել 2020 թվականին։

Այս յուրօրինակ մշակութային օջախը գտնվում է պատմական հարուստ ժառանգություն ունեցող Աշտարակ քաղաքում և կարճ ժամանակում դարձել է տարածաշրջանի ամենագրավիչ վայրերից մեկը՝ այցելուների կողմից ։

​Թանգարանի հայեցակարգը թույլ է տալիս ոչ միայն պասիվ դիտորդ լինել, այլև ամբողջությամբ ընկղմվել հայկական երաժշտական արվեստի մեջ։

Այստեղ ներկայացված է քամանչաների բացառիկ ու հարուստ հավաքածու, որոնց ստեղծման պատմությունն ու առանձնահատկությունները բացահայտում են նվագարանի խորհուրդը։

Այցելուների համար կազմակերպվում են հատուկ վարպետաց դասեր, որոնց ընթացքում հնարավոր է մոտիկից ծանոթանալ քամանչայի պատրաստման նրբություններին, տեսնել փայտի տաշեղից մինչև պատրաստի գործիք դառնալու ողջ ընթացքը, ինչպես նաև ստանալ նվագելու ուսուցման առաջին դասերը հմուտ վարպետների կողմից։

Մշակութային այս հարուստ ծրագիրն ամբողջանում է հարակից հարմարավետ գաստրոբակում, որտեղ այցելության պարտադիր պայմանն է վայելել հայկական ավանդական համեղ ուտեստները։

Ճաշկերույթն ու հանգիստն այստեղ անցնում են քամանչայի կենդանի երաժշտության ներքո, ինչը ստեղծում է անկրկնելի ու ջերմ մթնոլորտ։ Հարկ է նշել, որ տարածքում ամբողջությամբ թույլատրվում է անվճար լուսանկարահանումն ու տեսանկարահանումը, ինչը հրաշալի հնարավորություն է գեղեցիկ հիշողություններ ֆիքսելու համար։

Թանգարանն ու գաստրոբակն իրենց աշխատանքային օրերն են ընտրել շաբաթը և կիրակին՝ պատրաստ լինելով ողջ օրվա ընթացքում հյուրընկալել բոլոր ցանկացողներին, զբոսաշրջիկներին և ընտանեկան հանգստի սիրահարներին։

​Տեղակայումը. ք. Աշտարակ, Պարույր Սևակի փողոց, 52 շենք:

Կոորդինատներ. 40.2974, 44.3541