Ապարանում մեկնարկում է «Համակարգչային հմտություններ» անվճար դասընթացը. Ապարանի համայնքապետարան
· Ապարան

Ապարանի համայնքապետարանը հրավիրում է բոլորին մասնակցելու «Համակարգչային հմտություններ» անվճար դասընթացին, որը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր 18 և ավելի տարեկան են, ինչպես նաև ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։
Ի՞նչ ենք սովորելու՝
Համակարգչի հիմնական բաղադրիչներ և գործառույթներ,
Ծրագրային համակարգերի հիմնական գործառույթներ,
Զարգացնելու ենք ինտերնետում անվտանգ աշխատելու հմտությունները,
Ձևավորելու ենք աշխատանքային և անձնական նպատակներով Microsoft Office ծրագրերի օգտագործման հմտություններ։
Դասընթացի մեկնարկը՝ հունիս 2026
Վայրը՝ ԿրթաԲ․Ա․Ց․ Ապարան ՄՈՒԿ կենտրոն, ք․ Ապարան Բաղրամյան 26/1
Տևողությունը՝ 2 ամիս
Տրվում է ավարտական կամ մասնակցության վկայական։
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/1_zaw7GXW8QW70G4R-1n5YZNMjNwn4QQmOHEDkFr_k_k/edit
Գրանցվելու վերջնաժամկետը՝ ներառյալ 05․06․2025թ․։
Հարցերի և մանրամասների համար զանգահարեք՝ +37493442269
+37494961002 հեռախոսահամարներով։
Դասընթացը ֆինանսավորվում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի կողմից՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով։