Հանրային լսում՝ Թալինի մշակույթի տան վերակառուցման և բարեկարգման ծրագրի շուրջ. Թալինի համայնքապետարան

· Թալին

Հանրային լսում՝ Թալինի մշակույթի տան վերակառուցման և բարեկարգման ծրագրի շուրջ. Թալինի համայնքապետարան

Այսօր տեղի ունեցավ Թալին քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման, վերակառուցման, արդիականացման և տարածքի բարեկարգման աշխատանքների նախագծային փաստաթղթի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների վերաբերյալ հանրային լսումը։

Այս մասին հայտնում են Թալինի համայնքապետարանից ։

Հանրային քննարկումն իրականացվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և սահմանված կարգի պահանջներին համապատասխան։

Լսմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կազմակերպատնտեսական վարչության կապիտալ ծրագրերի բաժնի փորձագետ Ա. Խաչատրյանը, Թալին համայնքի ղեկավարի օգնական Ա. Հարությունյանը, քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Գ. Միրզախանյանը, «ՍԱՐԳԻՍ ԵՎ ՄԱՐԻԱՆՆԱ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մեհրաբյանը և գլխավոր ճարտարագետ Ա. Գալստյանը։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները, ծրագրի նպատակներն ու իրականացվելիք միջոցառումները, ինչպես նաև տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները։