«Չեխ Արմ Ինվեստ»-ը Թալինում բացեց կարի արտադրամաս

· Թալին

«Չեխ Արմ Ինվեստ»-ը Թալինում բացեց կարի արտադրամաս

Թալինի համայնքապետարանը հայտնում է, որ Մանթաշյանց բիզնես ակումբի և ամերիկահայ գործարար-բարերար, Թալինի պատվավոր քաղաքացի Տիգրան Սաֆարյանի օժանդակությամբ, Թալին քաղաքում «Չեխ Արմ Ինվեստ» ՍՊԸ-ն բացեց կարի արտադրամաս։

Ներկայումս արտադրամասում ստեղծվել է 50 աշխատատեղ, իսկ առաջիկայում նախատեսվում է ընդլայնում, որի արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի 300-ի։

Նոր արտադրամասի գործունեությունը կարևոր քայլ է համայնքում զբաղվածության խթանման և տնտեսական զարգացման ուղղությամբ։