Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 37-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և քարերին բախվելով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կա վիրավոր

· Արագածոտն

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 37-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և քարերին բախվելով՝ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կա վիրավոր

Մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Մարտիկ Խ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և քարերին բախվելով, գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։