Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն. Արագածոտնի թեմ

· Արագածոտն

Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմից հայտնում են, որ

հունիսի 5-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Կոշ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցում կկատարվի թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած հերթական միասնական ժամերգությունը:

Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Կոշ